Ողջու՜յն, ես Անյուտան եմ, ռուսերենի և հայերենի մասնագետ։
Ավարտել եմ Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետը։ Մասնագիտությամբ լեզվաբան-երկրագետ եմ և այստեղ եմ քեզ հետ կիսվելու ռուսերենի և ռուս գրականության ու մշակույթի հանդեպ իմ սիրով։
Դասավանդման ոլորտում ունեմ ավելի քան երեք տարվա փորձ և կօգնեմ քեզ գտնել այն մեթոդը, որը լեզվի ուսումնասիրությունը կդարձնի հետաքրքիր ու մոտիվացիայով լի։
Եթե երազում ես տիրապետել վարժ խոսքի արվեստին, բացահայտել ոչ միայն լեզուն, այլ նաև ծանոթանալ ռուսական արվեստի, պատմության հետ, կարդալ ռուս դասականների աշխարհառչակ գործերը բնագրերով և ունենալ մրցակցային առավելություն աշխատաշուկայում, ապա ժամանակ մի՛ կորցրու։
Իսկ ինչու՞ աշխատել հենց ինձ հետ․
Քո լեզվի սահմանները քո աշխարհի սահմաններն են։ Արի՛ միասին ընդլայնենք մեր աշխարհը և դարձնենք այն անսահման։
Հայոց լեզվի դասընթացը նախատեսված է բոլոր այն օտարերկրացիների համար, ովքեր ցանկանում են խորությամբ և ...
Անկախ նրանից՝ դուք սկսնակ եք, թե լեզվի հետ որոշակի փորձ ունեք, DG դպրոցի իտալերենի պրոֆեսիոնալ մասնա...
Արաբերենը ամենահետաքրքիր արևելյան լեզուներից է։ Արաբերենով հաղորդակցվում է շուրջ 300 միլիոն մարդ։ Բա...