Թամարա

Թամարա
Անգլերենի ուսուցիչ

Ողջույն: Ես Թամարան եմ՝ English School DG-ի դպրոցի անգլերենի մասնագետներից մեկը:

Ունեմ լեզվաբանության բակալավրի և մանկավարժության մագիստրոսի կրթություն: Սովորել եմ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության բաժնում, այնուհետև՝ միևնույն համալսարանի կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետում:

2020 թվականին միացել եմ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին՝ հնարավորություն ստանալով դասավանդել Հայաստանի և Արցախի համայնքներում: Այս փորձառությունը ինձ հնարավորություն է տվել ոչ միայն զարգացնել դասավանդման հմտություններս, այլ նաև մի շարք այլ հմտություններ՝ առաջնորդական, կազմակերպչական, ժամանակի կառավարման և այլն:

Որպես անգլերենի ուսուցիչ մշտապես ձգտում եմ ստեղծել ինտերակտիվ և հետաքրքիր դասեր, և իհարկե միշտ փնտրում եմ նորարարական ուղիներ՝ ներգրավելու իմ ուսանողներին և օգնելու նրանց բացահայտել իրենց ողջ ներուժը:

Դասերի պլանավորման ժամանակ կարևորում եմ անհատական մոտեցումը՝ հիմնվում եմ ուսանողի լեզվական կարիքների և նախասիրությունների վրա՝ միաժամանակ մեծ ուշադրություն դարձնելով լսողական, խոսակցական, ընթերցանական և գրավոր խոսքի հմտությունների զարգացմանը:

Մշտապես ձգտում եմ ժամանակ գտնել ինքնակրթության համար՝ հիմնականում ընթերցում եմ մասնագիտական և ոչ մասնագիտական գրականություն և մասնակցում British Council-ի կողմից կազմակերպվող մասնագիտական զարգացմանն ուղղված վեբինարներին և թրեյնինգներին:

Հավատում եմ մոտիվացիայի ուժին, սիրում եմ շարունակաբար մոտիվացնել իմ ուսանողներին և իհարկե մոտիվացվել նրանց առաջընթացով և հաջողություններով։

Գրանցվել դասընթացին