Մենք որոշեցինք վերաբրենդավորել DG դպրոցը, քանզի ցանկանում էինք ստեղծել մի բրենդ, որը կարտացոլեր լեզուների ուսուցման մեր նորարարական և ժամանակակից մոտեցումը: Մեր նպատակն էր նաև ստեղծել մի բրենդ, որը կգրավեր ուսանողների ավելի մեծ
լսարան ամբողջ աշխարհից։ Եվ մեզ հաջողվեց դա իրագործել։ Սակայն այս ամենը անհնարին կլիներ առանց այն պրոֆեսիոնալների, ովքեր մեզ աջակցեցին այս ծրագրի շրջանակներում: DG-ի նոր լոգոն հստակ գծագրված և ուշադրությունը գրավող դիզայն ունի, ինչն էլ լիովին արտացոլում է մեր կազմակերպության ոգին:
Ես շատ ոգեշնչված եմ Mindcraft-ի հետ մեր համագործակցություն համար։
Սա բրենդավորման մշակման և զարգացման կազմակերպության է, որն էլ կյաքի կոչեց DG դպրոցի վերաբրենդավորման ծրագիրը։ Մենք փնտրում էինք մի կազմակերպություն, որը կօգներ մեզ ստեղծել մի նոր բրենդի ինքնություն։ Մենք ցանկանում էինք, որ այն լիներ ոչ միայն ստեղծարար և յուրօրինակ, այլ նաև ծախսարդյունավետ: Mindcraft-ը միանգամայն իրագործեց մեր բոլոր պահանջները։ Mindcraft-ի աշխատակիցները նախ և առաջ ուսումնասիրեցին և հասկացան մեր բիզնես նպատակները, այնուհետև մշակեցին բրենդինգի այն գաղափարը, որը կատարելապես համապատասխանում էր մեր կազմակերպության նպատակներին։
Ի հավելումն իրենց աշխատանքի, նրանք մեզ մատուցեցին անվճար խորհրդատվություն: Դա չափազանց կարևոր էր, քանզի մենք հնարավորություն ունեցանք ստանալ մասնագիտական խորհրդատվություն բրենդավորմանը և մարկետինգին վերաբերող բազմաթիվ հարցերի շուրջ։ Այդ հանդիպումը բավականին ինֆորմատիվ և ուսուցողական էր, ինչի շնորհիվ էլ մեր մեջ ծնվեց այն համոզմունքը, որ վերաբրենդավորման նախագիծը հաջողությամբ կպսակվի:
Եթե փնտրում եք բրենդավորման մշակման և զարգացման կազմակերպություն, որը կկարողանա կյանքի կոչել ձեր գաղափարները, ես իսկապես խորհորդ եմ տալիս դիմել Mindcraft-ին:
Եկեք բացահայտենք օտար լեզուները և ավելի միասնական դարձնենք աշխարհը DG School-ի հետ։