Արաբերենը ամենահետաքրքիր արևելյան լեզուներից է։ Արաբերենով հաղորդակցվում է շուրջ 300 միլիոն մարդ։ Բացի արաբական 22 երկրներից, արաբերենը պաշտոնական լեզու է նաև Իսրայելում, գործածվում է Իրանում, Թուրքիայում, Էրիթրեայում, Չադում, համարվում է ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներից մեկը, Արաբական պետությունների լիգայի պաշտոնական լեզուն։ Լեզվակիրների թվով արաբերենը 4-րդն է աշխարհի լեզուների շարքում։
Արաբերենի դասընթացը բաղկացած է 3 հիմնական մակարդակներից՝ տարրական, միջին և խորացված: Կախված նախնական գիտելիքներից և սովորելու նպատակներից, դուք կարող եք ընտրել Ձեզ համապատասխան մակարդակը:Դասընթացի ընթացքում կիրառվում է հատուկ մշակված գրականություն, որը հնարավորություն է տալիս կարճ ժամանակահատվածում հեշտությամբ յուրացնել արաբերեն լեզուն:
Դասընթացը ներառում է՝
Գրավոր և բանավոր խոսք,
Քերականություն,
Առօրյա խոսակցություն,
Զբոսավարի վարժանքներ արաբերենով,
Ֆիլմերի դիտում և քննարկում,
Անվճար գրականության տրամադրում,
Լսողական հմտությունների զարգացում։