Անկախ նրանից՝ դուք սկսնակ եք, թե լեզվի հետ որոշակի փորձ ունեք, DG դպրոցի իտալերենի պրոֆեսիոնալ մասնագետները Ձեզ կօգնեն լեզուն զարգացնելու գործում։ Այս դասընթացի ընթացքում կսովորեք լեզվի արտասանության, բառապաշարի և քերականության հիմունքները: Մեր պրոֆեսիոնալ մասնագետները նախապատրաստում են նաև CILS & CELI միջազգային քննություններին։ Ինտերակտիվ և հագեցած դասերի միջոցով ձեռք կբերեք տարբեր առօրյա իրավիճակներում վստահորեն հաղորդակցվելու հմտություններ:
Պարապմունքների ժամանակ ուշադրություն է դարձվում քերականությանը, բանավոր խոսքի զարգացմանը, լսողական հմտությունների բարելավմանը և բառապաշարի հարստացմանը: Դասերի ընթացքում հատկացվում է լրացուցիչ գրականություն, անհատական մշակված դասի ծրագիր ըստ ուսանողի կարիքների։ Դասերի գրաֆիկը ճկուն է, որը հնարավորություն է տալիս սովորել լեզուն Ձեզ հարմար ժամանակ և հարմար վայրից: Նախքան հիմնական դասերին գրանցվելը կարող եք մասնակցել փորձնական անվճար դասին, որը հնարավորություն կտա ծանոթանալ դասընթացի կարգին ու մեթոդներին։