Hi everyone Ես Մարիան եմ, մասնագիտությամբ՝ լեզվաբան և թարգմանչուհի։ Ունեմ անգլերենի բակալավրի և մագիստրոսի կոչում։ Տիրապետում եմ նաև ռուսերեն և գերմաներեն լեզուներին: Ունեմ անգլերենի դասավանդման հինգ տարվա փորձ, անցել եմ մի շարք միջազգային սերտիֆիկացում, թարգմանել եմ մի քանի հոդվածներ, այժմ համագործակցում եմ մի քանի դպրոցների հետ: Կօգնեմ ընտրելու լավագույն մեթոդը, որը թույլ կտա Ձեզ հնարավորինս սեղմ ժամանակահատվածում տիրապետել օտար լեզվին, ունենալ սահուն և գեղեցիկ խոսք:
Դասերն անցկացվում են շատ հետաքրքիր, տարբերվող և ժամանակակից մեթոդներով, և ինչն ամենակարևորն է՝ մեր դասերն արդյունավետ են: Աշխատելով ինձ հետ Ձեր առջև կբացվեն լայն հնարավորություններ: Դուք կունենաք անհատական մշակված պլան՝ ըստ Ձեր ընտրած ոլորտի, անձնական մոտեցում, մասնագիտական օգնություն և իհարկե՝ համակարգված գիտելիքների ձեռքբերում: Ինձ հետ օտար լեզու սովորելու, թերևս, գլխավոր առավելություններից մեկը՝ իմ մշտական հսկողությունն է:
Մոտիվացիան ինձնից, լավ սովորելն Ձեզնից:
Միացի՛ ր մեր մեծ թիմին:
Արի՛ միասին սովորենք անգլերեն
Մարիան մոտիվացիայի մեծ աղբյուրա, իրենից կարաս անընդհատ սովորես, շատ հաճույքովա անում դասերը, մեծ բառապաշար է տալիս, չկա մի հարց, որ տաս և պատասխան չստանաս, շնորհակալ եմ նման որակյալ մասնագետի համար:
Մարիան մոտիվացիայի մեծ աղբյուրա, իրենից կարաս անընդհատ սովորես, շատ հաճույքովա անում դասերը, մեծ բառապաշար է տալիս, չկա մի հարց, որ տաս և պատասխան չստանաս, շնորհակալ եմ նման որակյալ մասնագետի համար:
Մարիային որպես մարդ ու մասնագետ շատ-շատ սիրել ենք, ամեն ինչ շատ պարզ ու հասկանալի է բացատրում, մեզ շատ դուր է գալիս իր պարապելու ձևն ու ոճը, խոսքը, էն որ իր ամեն խոսքը շատ ըմբռնելի ու հեշտ է։ Դասերից շատ գոհ ենք։ Մարիան արտակարգ մարդ և մասնագետ է, իրականում մենք շնորհակալ ենք որ հենց իր հետ ենք աշխատում։
Մարիան հիանալի մասնագետ է, շատ լավ կարողանում է շփվել երեխայի հետ, բացատրում է շատ մատչելի։ Միշտ կապի հետ է եղել ինձ հետ, պատասխանել բոլոր հարցերին անկախ օրվա ժամից։Դասերն էլ շատ հագեցաց են ու հետաքրքիր)),շնորհակալ եմ շատ ձեզ ձեր աշխատանքի համար))
Իմ տպավորությունները շատ լավն են դասերի ֆորմատի հետ կապված, իսկ առավել լավ տպավորված եմ մասնագետի որակներից, իր դասավանդման մոտեցումից սկսած մինչև համբերատար դասատու լինելը: Նաև կավելացնեմ, որ հարթակում պարապելը շատ հետաքրքիր և հարմարեցված է։
Հայոց լեզվի դասընթացը նախատեսված է բոլոր այն օտարերկրացիների համար, ովքեր ցանկանում են խորությամբ և ...
Անկախ նրանից՝ դուք սկսնակ եք, թե լեզվի հետ որոշակի փորձ ունեք, DG դպրոցի իտալերենի պրոֆեսիոնալ մասնա...
Արաբերենը ամենահետաքրքիր արևելյան լեզուներից է։ Արաբերենով հաղորդակցվում է շուրջ 300 միլիոն մարդ։ Բա...