Ջուլյա

Ջուլյա
Անգլերենի և ֆրանսերենի ուսուցչուհի

Ողջույն: Ես Ջուլյան եմ, English School DG դպրոցի անգլերենի և ֆրանսերենի մասնագետներից մեկը:

2020 թվականից դասավանդում եմ անգլերեն: Տիրապետում եմ նաև ռուսերեն լեզվին: Այս ստեղծագործական ճանապարհին իմ ոգեշնչումը իմ ուսանողներն են՝ իրենց երազանքներով, եռանդով, անկրկնելիությամբ և անսահման ներուժով: Նրանց ձգտումը դեպի գիտելիքը և աճը դարձնում է իմ աշխատանքն ավելի իմաստալից ու գեղեցիկ:

Սովորում եմ լեզվաբանական(Բրուսով) համալսարանի լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետում: Դեռ չունեմ լեզվաբանության բակալավրի աստիճան, սակայն կրթությանը զուգահեռ ակտիվորեն մասնակցել և շարունակում եմ մասնակցել միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված դասընթացներին, ինչպիսիք են՝ British Council, Cambridge University, DELF և այլն:

Ես հաստատ համոզված եմ, որ գիտելիքը ուժ է, գիտելիքը ազատություն է, և գիտելիք ձեռք բերելու ճանապարհին հանդիպող ցանկացած դժվարություն հաղթահարելի է, եթե կա սովորելու անկոտրում կամք ու նվիրում:

Անգլերեն լեզվի դասավանդման գործում իմ մոտեցման հիմքը անհատականացված ուսուցման ծրագրերի մշակումն է:
Ուսումնական գործընթացը ես կառուցում եմ ուսանողների հետաքրքրությունների, նախասիրությունների և ուսումնական կարիքների հիման վրա, ինչը թույլ է տալիս նրանց հասնել լեզվի ուսման իրենց նպատակներին:

Գրանցվել դասընթացին