Նաիրա

Նաիրա
Ֆրանսերենի ուսուցչուհի

Bonjour à tous,
Ես Նաիրան եմ, մասնագիտությամբ՝ լեզվաբան։
Ավարտել եմ ՇՊՀ-ի համալսարանը։ Ունեմ ուսուցչի որակավորում։ 5 տարի է, ինչ դասավանդում եմ օնլայն հարթակում (նաև ռուսերենով)։ Աշխատել և աշխատում եմ տարբեր տարիքի ու ազգի մարդկանց հետ։
Ֆրանսրենն ինձ համար հոգու լեզու է, խորն ու դյութական։
Աշխատանքիս մոտենում եմ մեծագույն սիրով ու պատասխանատվությամբ։ Յուրաքանչյուր ուսանողի հանդեպ անհատական մոտեցում եմ ցուցաբերում, կազմելով իր ունակություններին ու նպատակին համապատասխան ծրագիր։ Օգնում եմ հասկանալ լեզվի սկզբունքը, սիրել ու հաճույքով սովորել։ Դասերի ժամանակ ստեղծում եմ ընկերական, ջերմ ու անկաշկանդ մթնոլորտ և նպաստում անընդհատ մոտիվացված մնալուն։ Խորհուրդ եմ տալիս ուսանողներիս թևաթափ չլինել լեզվական խոչընդոտների հանդիպելիս, չվախենալ սխալվելուց ու չամաչել խոսել։ Ուսուցման պրոցեսում, չնայած նախօրոք մշակված ծրագրին, հաշվի եմ առնում դասպրոցեսի հետ կապված յուրաքնչյուրի նախասիրություններն ու առաջարկները։ Ըստ իս, շատ կարևոր է, որ սովորողը վստահ լինի՝ ուսուցիչը բաց ու պատրաստակամ է լսելու և ի նկատի ունելալու նրա կարծիքը։
Կարևորում եմ պարտաճանաչությունը, աշխատասիրությունն ու նպատակասլացությունը։ Ինքս փորձում եմ լավ օրինակ հանդիսանալ այս հարցում։
Եկեք միասին բացահայտենք ֆրանսերենի գեղեցկությունը։

Գրանցվել դասընթացին