Ես Արուսիկն եմ՝ DG Online School-ի անգլերենի մասնագետը։
23 տարեկան եմ և արդեն 5 տարի է դասավանդում եմ անգլերեն ինչպես փոքրերին, այնպես էլ՝ մեծահասակներին։ Աշխատանքս սիրում եմ տարբեր տարիքային խմբերի հետ շփման, նոր գիտելիքներ փոխանցելու և ինչու ոչ, նաև ստանալու համար։
Սովորել եմ Բրյուսովի Պետական Համալսարանի Սոցիալական Գիտություններ և Սերվիս ֆակուլտետում՝ Միջազգային տուրիզմ բաժնում։ Մասնագիտությամբ լեզվաբան, տուրիզմի մասնագետ եմ, ինչն է՛լ ավելի է օգնում աշխատելու ընթացքում կիրառել ճանապարհորդական և մշակութային գիտելիքներս ու հաղորդակցման հմտությունները։
Համալսարանական կրթությունից բացի կատարել եմ կամավորական աշխատանքներ, ինչպիսիք են «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն»-ում, «Կառավարում կրթական ծրագիր 2020»-ում ՝ որպես թարգմանչուհի, մասնակցել եմ «Երիտասարդների զարգացում» ծրագրի «Կյանքի հմտություններ» դասընթացին, ՀԿԲ – «Հաղորդակցվենք մշակույթին»։
1 տարի աշխատել եմ IQ Global Centre-ում՝ որպես անգլերենի ուսուցչուհի, ունեմ սեփական մշակած կրթական ծրագրեր։
Իմանալ և սովորել օտար լեզուներ ոչ միայն նոր գիտելիքների ձեռքբերում է, այլ նաև տվյալ լեզվի մշակույթով, ավանդույթներով ու առօրյա կյանքով ապրելու նոր հնարավորությունների ստեղծում։
Ես շատ գոհ եմ իմ մասնագետից`Արուսիկից: Պարտաճանաչ է, բարեխիղճ,համբերատար: Ունի մասնագիտական բարձր որակ և ուսուցանելու հմտություններ: Դպրոցը շատ ճկուն է աշխատում, հարմարվում սովորողին: Ճիշտ է կազմակերպում դասապրոցեսը: Հարթակը անխափան է աշխատում:
Ես իմ գոհունակությունն եմ հայտնում դպրոցի հասցեյին ,մասնագետները բարձրագույն կրթությանը զուգահեռ ունեն նաև գրագետ խոսքի և շփման ճիշտ վարվելաձև ,իմ շնորհակալությունն եմ հայտնում Արուսիկի և Արևիկին (ում հետ ևս առիթ եմ ունեցել աշխատել), իմ գիտելիքները թարմացնելու և ավելացնելու համար
Մեծ սիրով կթողնեմ իմ կարծիքը։ Ես շատ գոհ եմ իմ մասնագետից։ Հաճելի ձայնով մի անձնավորություն ով նրբանկատորեն բացատրում Է բոլոր մանրուքնները։ Դպրոցի աշխատելաոճը լավն և շատ պարզ։
Հայոց լեզվի դասընթացը նախատեսված է բոլոր այն օտարերկրացիների համար, ովքեր ցանկանում են խորությամբ և ...
Անկախ նրանից՝ դուք սկսնակ եք, թե լեզվի հետ որոշակի փորձ ունեք, DG դպրոցի իտալերենի պրոֆեսիոնալ մասնա...
Արաբերենը ամենահետաքրքիր արևելյան լեզուներից է։ Արաբերենով հաղորդակցվում է շուրջ 300 միլիոն մարդ։ Բա...