Ողջույն: Ես Էլենն եմ, English School DG դպրոցի անգլերենի մասնագետներից մեկը:
Սովորել եմ Հայկական պետական մանկավարժական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի Անգլերեն լեզու և գրականություն բաժնում: Ունեմ բակալավրի և մագիստրոսի աստիճաններ: Մագիստրոսական կրթությանը զուգահեռ աշխատել եմ նաև հարազատ ԲՈՒՀ-ում: Դասավանդում եմ ավելի քան 10 տարի՝ սկսած ուսանող տարիներից և ունեցել եմ հարյուրավոր գոհունակ աշակերտներ և դիմորդներ: Մասնակցել եմ բազմաթիվ վերապատրաստումների և գիտաժողովների: Տիրապետում եմ նաև իսպաներեն և ռուսերեն լեզուներին:
Անգլերենի դասերն անցկացնում եմ անհատական մոտեցմամբ, ինտերակտիվ մեթոդներով և դիդակտիկ նյութերի կիրառմամբ, որոնք դարձնում են դասն ավելի հետաքրքիր և տպավորիչ: Ըստ իս՝ լեզու սովորելու գործընթացում ամենակարևորը վստահությունն է ինքդ քո հանդեպ, քանի որ եթե ունես հստակ նպատակ, ջանասիրաբար կարող ես հասնել դրան՝ դրսևորելով մի փոքր աշխատասիրություն:
Իմ մասնագիտական հաջողության հենասյուներն են տարիների ընթացքում կատարածս աշխատանքը և ուսանողներիս անսահման վստահությունը:Շատ հետաքրքիր և ճիշտ մոտեցում, որի չի ձանձրացնում դասի ընթացքը, այլ հակառակը։ 2 ամսում շատ լուրջ փոփոխություն։ Դե դասի 1 ժամն էլ այնպես է անցում, որ չես հասկանում։
Շատ հետաքրքիր ու ճիշտ մոտեցում, որ չի ձանձրացնում, դասը այլ հակառակը, 2 ամսում շատ լուրջ փոփոխություն։ Դե դասի մեկ ժամն էլ նենցա անցնում, որ չես հասկանում
Սիրելի DG դպրոցի թիմ, ուղղակի շնորհակալ եմ Էլենի նման Մասնագետի հետ աշխատելու հնարավորություն ընձեռելու համար։ Մասնագիտական բարձր գիտելիքներին զուգահեռ բարձրագույն մարդկային հատկանիշներով օժտված այս կինը իմ մոտիվացիայի աղբյուրն է
Անչափ գոհ եմ ու շատ շնորհակալ եմ Էլեից։ Իրա տվաց գիտելիք, պատրաստակամության, մարդ տեսակի համար։Ուրախ եմ ,որ հենց իրա հետ եմ անցնում իմ համար շատ կարևոր ժամանակաշրջանս։ Շնորհակալ եմ քեզ Էլլեն ջան քո տված գիտելիքների համար։
Հայոց լեզվի դասընթացը նախատեսված է բոլոր այն օտարերկրացիների համար, ովքեր ցանկանում են խորությամբ և ...
Անկախ նրանից՝ դուք սկսնակ եք, թե լեզվի հետ որոշակի փորձ ունեք, DG դպրոցի իտալերենի պրոֆեսիոնալ մասնա...
Արաբերենը ամենահետաքրքիր արևելյան լեզուներից է։ Արաբերենով հաղորդակցվում է շուրջ 300 միլիոն մարդ։ Բա...