Ողջույն! Ես Զառան եմ, անգլերենի ուսուցչուհի, ով ավարտել է Բրյուսովի պետական համալսարանի Միջմշակութային Հաղորդակցություն ֆակուլտետը: Ես տիրապետում եմ և՛ անգլերենին, և՛ ռուսերենին, նաև ուսումնասիրում եմ արաբերեն լեզուն` դեռևս լինելեվ Ա2 մակարդակում: Ես աշխատում եմ DG առցանց դպրոցի հետ արդեն 3 տարի։ Դասավանդման իմ մոտեցումը ունի տարբեր ռազմավարություններ, որոնց նպատակն է լեզվի ուսուցումը ոչ միայն ուսուցողական, այլև հաճելի դարձնել:
Իմ կրկնուսուցման դասընթացների ընթացքում ես ինտեգրում եմ ինտերակտիվ խաղերը, որպեսզի ուժեղացնեմ բառապաշարի ամրապնդումը, խրախուսելով իմ ուսանողներին ակտիվորեն մասնակցել լեզվի կիրառման և զարգացման գործընթացին: Ակտիվ քննարկումները կազմում են ուսուցման գործընթացի զգալի մասը՝ թույլ տալով լեզվական հմտությունների գործնական կիրառումանը իրական կյանքից վերցված երևակայան իրավիճակներում: Այս մոտեցումը ոչ միայն ամրապնդում է լեզվական կարողությունները, այլև վստահություն է առաջացնում ուսանողի մոտ լեզուն տվյալ իրավիճակներում լեզուն ավելի բնական օգտագործման հարցում:
Բացի վերը նշված մեթոդներից՝ ես կիրառում եմ նորագույն տեխնոլոգիաներ՝ օգտագործելով լեզուների ուսուցման հավելվածները և DG առցանց հարթակի ռեսուրսները՝ դասերը հետաքրքիր և հեշտ անցկացնելու:
Ընդհանուր առմամբ, իմ հանձնառությունը ոչ միայն լեզվական գիտելիքներ փոխանցելն է, այլ լեզվի ուսուցման գործընթացի հանդեպ իսկական կիրք բորբոքելը՝ ստեղծելով միջավայր, որտեղ ուսանողները կզարգանան և կզարգացնեն տևական կապ անգլերենի հետ:
Հայոց լեզվի դասընթացը նախատեսված է բոլոր այն օտարերկրացիների համար, ովքեր ցանկանում են խորությամբ և ...
Անկախ նրանից՝ դուք սկսնակ եք, թե լեզվի հետ որոշակի փորձ ունեք, DG դպրոցի իտալերենի պրոֆեսիոնալ մասնա...
Արաբերենը ամենահետաքրքիր արևելյան լեզուներից է։ Արաբերենով հաղորդակցվում է շուրջ 300 միլիոն մարդ։ Բա...