Ողջույն ես Անին եմ անգլերենի մասնագետ։
Բակալավրն ավարտել եմ Երևանի պետական համալսարանի Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերեն լեզու և գրականություն բաժինը համատեղ ստանալով մանկավարժի որակավորում։
Մագիստրատուրան ավարտել եմ Հայաստանի ամերիկյան համալսարանի <<Դասավանդելն Անգլերենը Որպես Օտար Լեզու>> (MA TEFL) բաժինը։ Երկու աստիճանն էլ ավարտել եմ գերազանցության դիպլոմով։
Մասնակցել եմ մի քանի մշակութա-մանկավարժական ուսուցիչների միջև գիտելիքի և մեթոդիկայի փոխանակման ծրագրերի (Օրինակ` Global Educators) ստանալով համագործակցության և մասնակցության վկայական։
Աշխատել եմ ոչ միայն հայ ուսանողների, այլ նաև այլ ազգություն և մշակութային պատկանելիություն ունեցող անձանց հետ։ Ավելի ուշ աշխատել եմ տարբեր ազգերի հետ նաև որպես անգլերենի մենթոր Snails Speaking Community-ում։
Իմ տարիների դասավանդման փորձի արդյունքում եկել եմ այն համոզման, որ ցանկացած ուսանող կարող է հասնել իր երազած անգլերենի մակարդակին, դրա համար անհրաժեշտ է ոգեշնչում և ցանկություն։
Իմ բոլոր ուսանողներին միշտ խորհուրդ եմ տալիս <<Երբեք չհուսալքվեք>> ։ Սիրում եմ նրանց հետ կիսվել անգլերեն աֆորիզմներով։
Կարծում եմ ուսուցիչն ու աշակերտը պետք է լինեն ընկերներ, երկուսը միմյանց հետ համագործակցելով շարունակեն վերակառուցել և ստեղծել նոր գիտելիքներ։ Կարևոր եմ համարում նաև ուսանողներիս մեջ սերմանել այն միտքը, որ լեզուն ուղղակի հաղորդակցման միջոց չէ, այլ նաև մշակույթի և մեր ներքին արժեքների արտահայտում մեր նախընտրած բառերի ընտրությամբ։
Ավարտելով խոսքս կասեմ, որ դասավանդումն իմ տարերքն է, և շարունակում եմ համոզվել օրեցօր, որ ճիշտ մասնագիտական ընտրություն եմ կատարել։
Հայոց լեզվի դասընթացը նախատեսված է բոլոր այն օտարերկրացիների համար, ովքեր ցանկանում են խորությամբ և ...
Անկախ նրանից՝ դուք սկսնակ եք, թե լեզվի հետ որոշակի փորձ ունեք, DG դպրոցի իտալերենի պրոֆեսիոնալ մասնա...
Արաբերենը ամենահետաքրքիր արևելյան լեզուներից է։ Արաբերենով հաղորդակցվում է շուրջ 300 միլիոն մարդ։ Բա...