IELTS անգլերեն լեզվի թեստավորումը լայն տարածում ունը Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և աշխարհի մի շարք երկրներում։ Այն կազմակերպվում և վերահսկվում է IDP IELTS-ի, British Council-ի և Cambridge University Press & Assessment-ի կողմից։ Դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր պատրաստվում են հանձնել անգլերենի միջազգային քննություն աշխատանքի, ուսման կամ արտերկրում բնակություն հաստատելու համար։
TOEFL անգլերեն լեզվի քննությունը առավելապես տարածված է ԱՄՆ- ում և Կանադայում, սակայն աշխարհի մի շարք երկրներ և հեղինակավոր համալսարաններ և կազմակերպություններ պահաջում են TOEFL հավաստագիր։ Այն կազմակերպվում և վերահսկվում է Educational Testing Service (ETS)-ի կողմից։
Դասընթացը հարմար է անգլերենի իմացության միջինից բարձր մակարդակ ունեցող ուսանողների համար։
Դասերի ընթացքում դուք կսովորեք՝
· Թեստի ձևաչափ և ռազմավարություն. Դուք կծանոթանաք IELTS/TOEFL քննությունների կառուցվածքին և ձևաչափին: Կսովորեք արդյունավետ ռազմավարություններ և մեթոդներ թեստի յուրաքանչյուր բաժնի համար, ներառյալ կարդալը, գրելը, լսելը և խոսելը:
· Լեզվի հմտությունների զարգացում. Դասընթացը կկենտրոնանա ձեր կարդալու, գրելու, լսելու և խոսելու հմտությունների բարելավման վրա, որոնք հատուկ են IELTS/TOEFL քննություններին: Դուք կսովորեք վերլուծել հիմնական տեղեկությունները, հասկանալ ակադեմիական տեքստերը, գրել էսսեներ և ներգրավվել քննարկումներում:
· Բառապաշար և քերականություն. Դուք կընդլայնեք ձեր բառապաշարը և կբարելավեք քերականական հմտությունները՝ սովորելով բացառապես Բրիտանական խորհրդի և Ուսումնական թեստավորման ծառայության կողմից երաշխավորված գրքերով:
· Թեստային պրակտիկա և մոք քննություններ (Mock Exams). Դուք կունենաք լայն հնարավորություններ կիրառելու IELTS/TOEFL ոճի հարցերը և մասնակցել մոք քննություններին: Սա կօգնի ձեզ ծանոթանալ քննության պայմաններին, կձևավորի վստահություն ինքներդ ձեր նկատմամբ և կբարելավի ժամանակի կառավարման ձեր հմտությունները:
· Ուսուցիչ – ուսանող համագործակցություն. Դասընթացի ընթացքում դուք կստանաք կարծիքներ փորձառու մասնագետների կողմից: Նրանք ձեզ կաջակցեն բարելավելու ձեր թույլ և ուժեղ կողմերը՝ օգնելով առավելագույնի հասցնել ձեր ներուժը և հասնել ձեր նպատակային միավորներին: